Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին կայցելի Երեւան: Առկա տեղեկատվության համաձայն, Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը եւ Լեւան Իզորիան կստորագրեն 2019 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության երկկողմ համաձայնագիր, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Համաձայնագրի շրջանակում պլանավորվում է կազմակերպել բարձր մակարդակի փոխադարձ այցեր, համագործակցել ռազմական կրթության եւ իրավունքի բնագավառում: Ինչպես նշել է «Գրուզիա Online»-ը, սա Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան այդ պաշտոնում նշանակվելուց հետո: Վերջին անգամ Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության երկկողմ համաձայնագիր է ստորագրվել 2016 թվականին Թբիլիսիում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի եւ Լեւան Իզորիայի միջեւ: Համաձայնագրերը վերաբերել են համագործակցության հիմնական ուղղություններին, ներառյալ փորձի փոխանակումը ռազմական պլանավորման բնագավառում, ռազմական կրթությունը, բժշկությունը, ռազմական ոստիկանությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում