AM | RU
USD
EUR
RUB

ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ (ՎԶԵԲ) Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից, միջոցառման շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհել ֆինանսական կառույցներին և գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում:

«Փոփոխության գործակալ» անվանակարգում վերականգնվող էներգիայի ոլորտում կատարած արդյունավետ կանաչ ներդրումների համար ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Լավագույն գործակալ» մրցանակին:

«Ծրագրի շրջանակում ֆինանսավորել ենք էներգախնայող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների և հիմնական միջոցների ձեռքբերումը: Կանաչ տնտեսությունների ֆինանսավորումը մեր ընկերության գերակա ուղղություններից մեկն է: Գրին Լիզինգ ենթաբրենդով կանաչ նախագծերի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի հետ սկսել ենք իրականացնել մոտ 2.5 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ֆոնդի միջոցով, որը հետագայում ավելացվել է ևս 4 մլն. ԱՄՆ դոլարով: Իսկ այժմ մեր գործընկերոջ հետ բանակցություններն ավարտվել են և որոշվել է ևս 2 մլն. ԱՄՆ դոլար ռեսուրս տրամադրել ԱԳԲԱ Լիզինգին: ՀՀ բոլոր մարզերում արդեն իրականացվել է ավելի քան 40 ծրագիր։ Լինելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ, մենք մեծ հնարավորություններ ունենք, քանի որ կարողանում ենք ֆինանսավորումն իրականացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 59 մասնաճյուղի միջոցով»,-իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

ԱԳԲԱ Լիզինգն իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով սկսած 2014 թվականից իրականացրել է 800-ից ավել նախագիծ՝ ՀՀ տնեսությունում կատարելով ավելի քան 20 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում:

 

Լրահոս
Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում» Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է Թուրքիան տանկեր է կուտակում սիրիական սահմանին Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր Թուրքիայում 7 ահաբեկչի են վնասազերծել Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է Իրանի ԱԳՆ. ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանում դատական ակտի հրապարակմանը Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ․ինչպե՞ս քվեարկեց Հայաստանը Իրենց համար հասկանալի չէ պատերազմ հաղթած մարդկանց տեսակը. Ռ. Քոչարյան «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը. Աննա Նաղդալյան Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Կրկին լարվել են Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի հարաբերությունները «Իրատես». Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ «Հրապարակ». Ինչու են «Քաղպայմանագրում» որոշել փակել տարածքային գրասենյակները «Փաստ». Մեղավոր ճանաչված ու պաշտոնից հեռացվածները վերադառնում են համակարգ «Ժամանակ». ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 25 Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan