AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47,78%-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43,92%։

Ադրբեջանում նման տեղային գրոհների 2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50,08%-ն այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46,97%, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 34,01% և 31,77%։ Այդ մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից նաև հայտնում են, որ 2018 թվականին գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 35,06% համակարգիչներում, կոշտ սկավառակներում կամ հանովի կրիչներում, իսկ 2017 թվականին՝ 36,8%-ում։

Տեղային սպառնալիք են համարվում այն օբյեկտները, որոնք համակարգիչ են թափանցել ֆայլերի կամ հանովի կրիչների (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ ի սկզբանե համակարգչում են հայտնվել ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։ Բացի այդ, վերոնշյալ վիճակագրական տվյալները ներառում են այն օբյեկտները, որոնք օգտատերերի համակարգչում հայտնաբերվել են հակավիրուսային ծրագրով համակարգի առաջին ստուգումից հետո։

Փորձագետները նշում են, որ, չնայած ամպային ծառայությունների հասանելիությանը և դրանց միջոցով համատեղ աշխատանքի հնարավորությանը, օգտատերերը շարունակում են ակտիվորեն օգտագործել հանովի կրիչներ։ Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար օգտատերերը պետք է հնարավորության սահմաններում խուսափեն հանովի կրիչներով աշխատանքից, և եթե դա խիստ անհրաժեշտ է, դրանք և ներբեռնվող բարդ ինստալյատորները (և ցանկացած այլ ֆայլ կամ արխիվ) միշտ պետք է ստուգել հուսալի հակավիրուսով։ Նաև անհրաժեշտ է համակարգչում անջատել հանովի կրիչներից ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը։

Լրահոս
ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ «Հրապարակ». ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն «Հրապարակ». Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները «Փաստ». Որքա՞ն են պարգևատրվել ԱԺ պատգամավորները 2019 թ. ընթացքում «Փաստ». Իշխանություններն ազատվում են նախկին համակարգի կադրերից «Ժամանակ». Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև «Ժամանակ». Հարկայինի դեմ հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր կլինի «Ժողովուրդ». Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan