Անկարայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
21/02/2019 14:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Փոլադլըի շրջանում գործող ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է ռազմական դպրոցի 5 ուսանող:
Անկարայի դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում