AM | RU
USD
EUR
RUB

Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել քրեակատարողական վարչությունում և առանձնազրույց ունեցել մի խումբ ազատազրկվածների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող ազատազրկվածներին հանդիպելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջել է փակ, կիսափակ և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում և քննչական մեկուսարանում՝ հանդիպելով դատապարտված և կալանավորված բոլոր անձանց հետ: Այցի ընթացքում ազատությունից զրկված շուրջ 20 անձինք առանձնազրույցի ցանկություն են հայտնել, և քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ապահովվել է մեկուսի զրույցի հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքին՝ կարևորելով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով կիրառվող մեխանիզմների անընդհատ բարելավումը: Նա իր վճռականությունն է հայտնել համապատասխան ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ՝ և՛ մշտադիտարկման ու իրազեկման աշխատանքների, և՛ արձանագրված խնդիրներին պատշաճ գնահատական տալու միջոցով:

Այցի ժամանակ Պաշտպանը քննության է առել նաև ազատազրկված անձանց հաղորդակցության, տեսակցության, բժշկական սպասարկման և մի շարք այլ հարցեր՝ նախնական քննարկումներ ունենալով քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:

Դիտարկման աշխատանքների ու առանձնազրույցների արդյունքում արձանագրվել են մարդու իրավունքների մի շարք անհատական և ընդհանրական ենթադրյալ խախտումներ, որոնց վերջնական գնահատական և հնարավոր լուծումներ տալու նպատակով ՄԻՊ աշխատակազմը սկսել է լրացուցիչ ուսումնասիրություններ: Հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո Պաշտպանը հանդես է գալու համապատասխան առաջարկներով և նախաձեռնություններով:

Լրահոս
Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից Լուկաշենկոն որոշել է դյուրացնել Եվրամիության հետ այցագրային ռեժիմը Խոնարհվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան (տեսանյութ) Ինչպես է Պուտինն անցկացնում հանգստյան օրերը Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ Հրապարակվել է բանտում օրենքով գողերի կազմակերպած բունտի տեսանյութը ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր. ուղիղ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ-ի շենքի մոտ. ՈՒՂԻՂ Օսիպյանի նշանակած՝ 7-րդ վարչության պետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք Ե՞րբ կլինի Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` պայմանագիրը խզելու մասին Գերմանիայում անցկացվում է դդումների աշխարհ խոշորագույն փառատոնը (Տեսանյութ) Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից. Ալումյանը՝ դատավորին Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա Ռ. Քոչարյանը կմնա կալանքի տակ. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Դատարանը հրապարակում է Քոչարյանի վերաբերյալ որոշումը. Արդեն բերման ենթարկված կա Կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը. ՈՒՂԻՂ RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը Անկախության տոնին ՀՅԴ-ն երթ կանցկացնի Անհայտ տղամարդն աղյուսով հարվածել է պատգամավորի գլխին Եղիսաբեթ Երկրորդը «կարճ-կոնկրետ» շնորհավորել է Արմեն Սարգսյանին Եղանակը զգալի կցրտի Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է կոմայի մեջ գտնվող, համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Որո՞նք են աշխարհի ամենահարուստ բնակչություն ունեցող երկրները Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan