Հաջորդ շաբաթ տեղի կունենա Պուտին-Նեթանյահու հանդիպումը

Հաջորդ շաբաթ տեղի կունենա Պուտին-Նեթանյահու հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել փետրվարի 27-ին՝ Մոսկվայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Իսրայելի վարչապետի աշխատակազմը:

«Նեթանյահուն կհանդիպի Պուտինի հետ Մոսկվայում՝ փետրվարի 27-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այցն ի սկզբանե նախատեսված էր փետրվարի 21-ին, սակայն այն հետաձգվել է իսրայելական կողմի խնդրանքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում