«Հրապարակ». Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել կարգավիճակին

«Հրապարակ». Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել կարգավիճակին

«Հրապարակ» թերթը գրում է. «Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել «Երկրապահի» ղեկավարի կարգավիճակին։ Մեր աղբյուրը պատմեց, որ գրեթե ամեն օր նա գնում է ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում փաստաթղթերին։ Անցած շաբաթ աշխատանքային խումբ է ձևավորել, որ զբաղվեն առաջիկա արտահերթ համագումարով, որի ժամանակ կկայանա ԵԿՄ նախագահի ընտրությունը, սակայն օրերս այդ խմբին հանձնարարել է զբաղվել այլ միջոցառումների նախապատրաստմամբ։

Նա մտադիր է շարունակել իր նախորդների ավանդույթները և գարնան առաջին օրը՝ մարտի 1-ը, դիմավորել Աշտարակի ձորում՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հայտնի «Ջաղացի քար» վայրում։

Իսկ մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 60-ամյակն է, ու Միքայելյանը որոշել է 7 օր-7 գիշեր միջոցառումների շարք կազմակերպել։ Համագումարը, հետևաբար, կտեղափոխվի մարտի վերջ-ապրիլի սկիզբ և, նախնական որոշմամբ, կառավարության դահլիճում կանցկացվի․ «Եթե, իհարկե, Սասունը չցանկացավ ավելի ճոխ պայմաններում նշել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում