«Իրատես». Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին

«Իրատես». Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին

«Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ և այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին: Վերջիններս, ըստ երևույթին, չեն համակերպվում նոր իշխանությունների վարած քաղաքականությանը, ու հանուն գաղափարի, անդամագրվում են «Հանրապետականին»:

«Նրանց վերադասները, իհարկե, տեղյակ չեն, որ պետական չինովնիկներն անգամ չեն վստահում իրենց ու անդամագրվում են կուսակցությանը: Մեր շարքերը համալրում են նաև գործարարները: Խոսքը խոշոր ձկների մասին չէ, այլ մանր ու միջին բիզնես անող ձեռներեցների, որ մեզ հետ ճանապարհ են ուզում անցնել»,- «Իրատեսին» ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը:

Նշեց նաև, որ մոտ ժամանակներս փոփոխություններ կլինեն «Հանրապետականի» ներսում, կփոխվի խորհրդի կազմը: Ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ գուցե հայտարարությամբ հանդես գան. «Չի բացառվում, որ իր պաշտոնաթողության օրը Սերժ Սարգսյանը ելույթ ունենա: Նա առայժմ չի լքի կուսակցության նախագահի աթոռը, անելիքներ կան»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում