Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին

Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Այսօր Ազգային ժողովում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ինքն է այն պաշտոնյան, որի հետ հանդիպումից հրաժարվել է անազատության մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ի պատասխան Զեյնալյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունը. «Եթե ես հայտնեմ պատճառները՝ ինչու է նա մերժել, նշանակում է ես արդեն համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ կամ չեմ հանդիպել»։

Զեյնալյանն ասաց, որ հրապարակման ենթակա տեղեկություն չեն իր հանդիպումները ՔԿՀ-ներում ու հավելեց. «Քրեակատարողական հիմնարկները գտնվում են իմ ենթակայության տակ, և ես կարող եմ այցելել բոլորին ու ծանոթանալ պայմաններին։ Իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, ապա դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ»։

Լրագրողների պնդմանը, թե ամեն դեպքում հրապարակվել է տեղեկություն, Զեյնալյանը արձագանքեց. «Ես ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ, որովհետև այս տեղեկոթւյունը փակ է»։

Նկատենք, որ վերջերս մամուլը գրել էր, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել նախարարի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում