«Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի

«Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Առաջիկա մեկ տարում ՀԱՊԿ-ը դեռ կմնա առանց գլխավոր քարտուղարի։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ այդ պաշտոնում Բելառուսի կողմից առաջադրված թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառության պատճառով։ Նա ակնկալում է պաշտոնում նշանակել Հայաստանի թեկնածուին։

«ՀԱՊԿ-ում հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով դեռ մեկ տարի էլ կազմակերպությունը լիարժեք գլխավոր քարտուղար չի ունենա, իսկ պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը»,-գրում է «Կոմերսանտը»։

Վկայակոչելով իր աղբյուրին, ԶԼՄ-ն գրում է, որ ակնկալում են՝ նշանակումը տեղի կունենա հաջորդ տարի։

Հիշեցնենք, որ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ վեց երկրներից հինգը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։ Նրան չի ընդունել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում