«Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես»

«Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք անվերջ նշում եք, որ Սահմանադրության խախտում է տեղի ունեցել, մասնավորապես՝ կառավարության կառուցվածքի հետ կապված, դա ընդամենը հռետորաբանությո՞ւն է, թե՞ կոնկրետ քայլեր են հետևելու դրան՝ հարցրեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

«Դե, խախտում է արվել, նշում ենք խախտումը։ Իրավական հետևանքն էլ այն է, որ հենց հիմա Սահմանադրությունը խախտված է. կառավարության կառուցվածքը չի փոխվել, բայց վարչապետը 12 նախարար է նշանակել»:

Կդիմեք Սահմանադրական դատարա՞ն։ «ՍԴ դիմելու համար այդքան ստորագրություն չունենք, հետո էլ` անիմաստ է դիմելը, որովհետև դա վեճ չէ, պարզապես արձանագրում-պահանջ է, որ խախտումն անմիջապես շտկվի, որը չի արվել»: Ի դեպ, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ գրել էիք՝ «այս ամենից ես հոգնել եմ»․ շա՞տ եք հոգնած։ «Դա ընդամենը բանաստեղծություն էր, ոչ մի նշանային համակարգ․ ես հոգնած չեմ, շատ առույգ ու էներգիայով աշխատում ենք, իսկ բանաստեղծությունը խոսում էր մի պատմության մասին»: Պարա՞պ էիք, որ դահլիճում փոխարեն լսեք ծրագրային ուղերձը, բանաստեղծություն էիք մեջբերում։ «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում