Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում