Լավրովը կատակել է. ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շարքում ջենթլմեններ չեն մնացել

Լավրովը կատակել է. ՄԱԿ ԱԽ մշտական անդամների շարքում ջենթլմեններ չեն մնացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի Ռուսաստանի գործընկեր մշտական անդամների մեջ ջենթլմեններ չեն մնացել, որոնց վրա կարելի է հույս դնել ոչ ֆորմալ պայմանավորվածություններին հետևելու ժամանակ:

«Մեր վիետնամցի բարեկամները ցանկանում են դառնալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ,- ասել է նա՝ երկուշաբթի հանդես գալով «Միջազգային համագործակցությունն անհանգիստ աշխարհում» համաժողովում, որը կազմակերպել է միջազգային բանավիճային «Վալդայ» ակումբը՝ Վիետնամի Դիվանագիտական ակադեմիայի գործընկերությամբ։- Մենք ջենթլմենական պայմանավորվածություն ունենք Խորհրդի հինգ մշտական անդամի հետ։ Թեև այնտեղ, իհարկե, ջենթլմեններ արդեն չեն մնացել, բայց պայմանավորվածությունը կա. չեմ պատմի այն մասին, թե ում ենք աջակցելու Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների տեղում»։

«Բայց պայմանավորվածություն կա, իսկ Վիետնամը լավ թեկնածու է»,- հավելել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում