Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների միջեւ փոխգործակությանն առնչվող տարբեր հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում