ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
26/02/2019 15:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախագահները քննարկել են 2019-ի ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի» 8-րդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Հեռախոսազրույցի ավարտին Վլադիմիր Պուտինը Էրդողանին շնորհավորել է ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում