Արշակ Զաքարյան. Ասում ենք այսօրվա վարչապետին, վաղվա վարչապետին ու հաջորդ բոլոր իշխանություններին՝ հայ ազգը տարածքային զիջումների հետ չի հաշտվելու

Արշակ Զաքարյան. Ասում ենք այսօրվա վարչապետին, վաղվա վարչապետին ու հաջորդ բոլոր իշխանություններին՝ հայ ազգը տարածքային զիջումների հետ չի հաշտվելու

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amՀայ ազգի անունից ենք խոսում ու ասում ենք՝ ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու տարածքային զիջումների գնալ, այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք չունենք զիջելու» ակցիայի կազմակերպիչներից, ռեժիսոր, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ զեկավար Արշակ Զաքարյանը։

«Մենք ասում ենք այսօրվա վարչապետին, վաղվա վարչապետին ու հաջորդ բոլոր իշխանություններին, որ նրանք, երբ գնում են բանակցությունների, այս հարցը, եթե իրենց առաջ դրվում է՝ իմանան, որ հայ ազգն այդ հարցի հետ երբեք չի հաշտվելու», – ասաց Արշակ Զաքարյանը։

Նա ընդգծեց՝ «որևէ վարչապետ, նախագահ, թագավոր, լիազորված չի լինելու այս հարցով բանակցել մեր թշնամիների հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում