«Ճիշտ խոսելը հո շան տղություն չէ» շարքից

«Ճիշտ խոսելը հո շան տղություն չէ» շարքից

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Ուրեմն մոտ 10 ամիս առաջ, բազմաթիվ «մշակույթի գործիչներ», ինչպես իրենք են իրենց սիրում անվանել, թռենդից ու եսիմ ինչից ոգևորված, /ոմանք գուցե և ազնիվ մղումներով դրդված, կամ հավատալով գաղափարին, դա ևս չեմ բացառում ու համոզված եմ, որ նրանք այդ մարդկանց մեջից 8-10 հոգի էին/ գնացել էին Մշակույթի նախարարության դիմաց ու երգելով ու պարելով, երբեմն գոռալով ու անտակտ խոսքերով, պահանջում էին նախարարի հրաժարականը: Ա՜յ մարդ հո չէին պահանջում, հո չէին պահանջում:

Այդ մարդկանց մեծամասնությունը, կրկնում եմ՝ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ, հատկապես էն մարդը, ով չէր հասկանում՝ ՍԱ ԵՐԱԶ է, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒն, բոլոր ժամանակների նախարարների դռան զանգն ու կենաց ասողն են եղել: Բոլոր ժամանակների կառավարությունների գովերգողն ու կույրաղիքի կողքը տեղավորվողն են եղել, բոլոր ժամանակների առաջին տիկինների փեշերը հետևից բռնողն ու ձեռքերը համբուրողն են եղել: ԱՅ ԷԴ ՄԱՐԴԻԿ, ԳՆԱՑԵԼ ու ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ դեռևս 12 օր առաջ իրենց ՊԱՇՏԵԼԻ նախարարի, իրենց ԻՆԾԵԼԻԳԵՆՏ նախարարի, իրենց ԺՊՏԵՐԵՍ ու ԿԻՐԹ նախարարի հրաժարականը: /Էս ձևակերպումները իմը չեն, բոլորը իրենց ձևակերպումներն են, որ արել են իմ մոտ տարբեր տեղերում: Մեկը չփորձի ասել, որ այդպես չի եղել!!!! հատ-հատ կըճըպըցնեմ երեսներիդ!!!/: Իսկ հիմա, երբ «պոլուֆաբրիկատ» նախարարածուն «ափաշքյարա» /հա, թուրքական բառ է/ դաշտ է նետում մի փասթաթուղթ, որով առաջարկվում է իրար սինթեզել կամ փակել, կամ միացնել իրար հետ երբեմն ոչ մի կապ չունեցող մշակութային օջախներ, կամ լուծարել կոնկրետ վաստակ ու համբավ ունեցող թատրոններ, կամ թեկուզ ՄԵԿ թատրոն, կարծես «ատոմային բոմբից» հետո ոչ մեկ փրկված չլինի էտ փառահեղ «մշակույթի գործիչներից»՝ ինչպես իրենք են իրենց սիրում անվանել:

Ու՞ր եք՝ ազգային տարազով տղաներ ու աղջիկներ: Ո՞ր դռան ծակից եք հետևում էս իրադարձություններին: Միտինգ անելու տեղը չգիտե՞ք, իրար հետ պայմանավորվելու միջոցներն եք կորցրել, թե՞ ոնց որ «ֆեյք» կայիք, «ֆեյք» էլ մնացել եք: Բա ձեր համար OK՞ է, որ Համազգային թատրոնը էտ պռոստը, որ Սոս Սարգսյանը էնտեղ զուգարան է մեկ-մեկ գնացել: Բա ձեզ համար OK՞ է, որ Կոմիտասի քառյակը էս ազգին շատ է: Աուուու, ձեն հանեք, ազգիս «մտավորականներ»:

Թումանյանի 150 ամյակին քառյակներ կարդալով չէ, որ դուք ձեր մշակութատենչությունն ու գիտակությունը պետք է ապացուցեք: Նախ ապացուցեք, որ դուք ԿԱՔ, ՕԲՅԵԿՏԻՎ եք, ԱՐԴԱՐ ու ԱԶՆԻՎ: Հա, ես կասկածում եմ, որ դուք այդպիսին եք: ԿԸՌՆԱՔ՝ ԱՊԱՑՈՒՑԵՔ:

Հ.Գ. Եթե սա հերթական մուտիլովկեն է գցած դաշտ, որ հետո բարի ՂԵԿԱՎԱՐԸ կանչի ու մատ թափ տա, ու հետո լայվով ասի, որ նման բան չի լինելու, դա բացարձակ կապ չունի՝ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊ, ԱՆԹԱՍԻԲ, ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ «մշակույթի գործիչների» լռության հետ՝ ինչպես իրենք են իրենց սիրում անվանել:

Ռուբեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում