Ռոհանի. Իրանի ղեկավարությունը վստահում է Զարիֆին

Ռոհանի. Իրանի ղեկավարությունը վստահում է Զարիֆին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը, այդ թվում՝ երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, վստահում Է նրան:

«Ձերդ գերազանցությունը վայելում է իմ և Իրանի Իսլամական Հանրապետության, մասնավորապես, գերագույն ղեկավարի վստահությունը: Շարունակեք ձեր ճանապարհը համարձակ, տոկուն ու ողջամիտ», – գրել է Ռոհանին Զարիֆին հղած նամակում, որի տեքստը հրապարակված է նախագահի կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում