Դատարանում ավարտվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը

Դատարանում ավարտվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի առաջարկ են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն միջնորդությունը մերժվել է:

«Դատաքննությունը ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Պաշտպանը չկարողացավ տեղեկություն տրամադրել, թե երբ դատարանը կհրապարակի որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում