Ստամբուլում ավելացվելու է ոստիկանական ուժերի թիվը

Ստամբուլում ավելացվելու է ոստիկանական ուժերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Ստամբուլի անվտանգությունը նախատեսվում է ուժեղացնել։

Այդ նպատակով Ստամբուլում ծառայություն իրականացնող ոստիկանան ուժերի թիվը կավելանա։

Ըստ նախարարի՝ առաջիկայում Ստամբուլի ոստիկանությունը կհամալրվի ևս 15.000 աշխատակցով, որոնք ծառայություն կիրականացնեն տարբեր վարչական շրչաններում։

Նշենք, որ Ստամբուլում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ։ Վերջին խոշոր ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2017թ. հունվարի 1-ին, երբ Ստամբուլի «Reina» գիշերային ակումբ ներխուժած ահաբեկիչն անկանոն կրակ էր բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39 և վիրավորվել 69 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում