Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում