Կրեմլը՝ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման մասին

Կրեմլը՝ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Կրեմլը վերլուծելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, բայց հիմա արդեն կարելի է փաստել, որ կողմերը ճկունություն չեն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը:

«Առայժմ տպավորություն է ստեղծվում, թե նախկինի պես չի աշխատում ոչ մեծ փոխադարձ, ընդառաջող քայլերի գործելակերպը»,- ասել է նա։ Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ կողմերն ունեն «միմյանց հանդեպ չափազանցված պահանջներ», ինչը դժվարացնում է բանակցությունների ընթացքը։

Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի է ունեցել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում