Երևանում բախվել են Suzuki-ի ավտոմեքենան և 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ

Երևանում բախվել են Suzuki-ի ավտոմեքենան և 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Shamshyan.com: Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki մակնիշի և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններ։ Ականատեսների խոսքով՝ վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը։

Ոստիկանությունը պարզում է նաև վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում