AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը մեր պատուհանից․ Արամ Սիմոնյանն իր մաշկի վրա զգաց, որ մարդը բարձրագույն արժեք է

 

«Նոր Հայաստան, նոր ռեկտոր»

Շաբաթվա ամենադրամատիկ իրադարձությունը ԵՊՀ շուրջ ծավալվող զարգացումներն էին, որը հանգուցալուծվեց հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ։

Հոգաբարձուների խորհուրը բաղկացած է 32 անդամից, որից 16-ը նշանակում է կառավարությունն ու ԿԳ նախարարությունը։ Սակայն նիստի ընթացքում, Արամ Սիմոնյանի անվստահության հարցը չստանալով բավարար թվով ձայներ, դուրս եկավ օրակարգից, ինչն ըստ էության նշանակում է, որ ռեկտորը շարունակելու է պաշտոնավարել։

Image result for ԵՊՀ-ում քննարկվում է ռեկտորի հարցը

Սակայն հաշվի առնելով կառավարության որոշ անդամների խիստ շահագռգռվածությունը ԵՊՀ ռեկտորի փոփոխության հարցում, կասկածելի է, որ Արամ Սիմոնյանին հնարավորություն կտրվի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը, ինչին մնացել է ընդամենը մեկ տարի։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանություններին միշտ էլ հաջողվում է ապահովել անհրաժեշտ թվով ձայներ, այնպես որ, եթե այս նիստին Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու համար չբավարարեց ընդամենը 3 ձայն, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ նիստին չեն գտնվի 3 հոգի, ովքեր կհայտարարեն, որ այնուամենայնիվ Արայիկ Հարությունյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք ու այդպիսով Արամ Սիմոնյանը հրաժեշտ չի տա իր պաշտոնին։

Այս «պատմության» մեջ թերևս առկա են միանգամից մի քանի դրվագներ, որոնք կասկածի տակ են դնում իրադարձությունների օբյեկտիվությունն ու «մտահոգությունների» անկեղծությունը։

Նախ խախտվում է մարդու՝ տվյալ դեպքում Արամ Սիմոնյանի անմեղության կանխավարկածը։

Ցանկացած մեղադրանք, քանի դեռ ապացուցված չէ ու չկա դատարանի որոշում, ընդամենը մեղադրանք է ու մարդը պարտավոր չէ հրաժարական ներկայացնել իր պաշտոնից։ Առանց դատարանի որոշման, ցանկացած մարդ համարվում է անմեղ, որքան էլ նրան մեղսագրվի այս կամ այն արարքը։

Բացի այդ, երբ մարդուն մեղադրում են որևէ հանցանքի մեջ, ոչ թե նա է պարտավոր ապացուցել իր անմեղությունը, այլ մեղադրողն է պարտավոր հաստատել իր մեղադրանքների իրավացիությունը։

Երկրորդը, խախտվում է ԵՊՀ ինքնավարությունը։ Երբ կառավարությունը ուղղակիորեն միջամտում է մայր ԲՈՒՀ-ի ներքին կյանքին, ապա ԵՊՀ 100 ամյակն առանց Արամ Սիմոնյանի ցանկությանը ավելանում է նաև «Նոր Հայաստան, նոր ռեկտոր» մոտեցումը։ Իդեպ, ԵՊՀ-ն առաջին բուհը չէ, որի դեպքում կիրառվում է այս «կարգախոսը»։

Ով հաց չուտի, նա կմեռնի․ նորօրյա աֆորիզմ

Մարդու իրավունքների նկատմամբ շատ հետաքրքիր պատկերացում ունի նախկին իրավապաշտպան, ներկայիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նախարարը հայտարարում է, որ մարդը հացադուլ անելիս պետք է իմանա, որ վերջում կարող է մահանալ։

Անշուշտ, եթե մեկը հացադուլ է անում առանց հայտարարելու, ինքնասպանության համար, այլ խոսքով, իր համար տանը փակվում է ու դադարում հաց ուտելուց, իհարկե գիտի, որ վերջում կարող է մահանալ։ Նա այդ քայլով ձգտում է հենց մահվան։

Սակայն, եթե մարդը հացադուլ է հայտարարում կոնկրետ որևէ քաղաքական կամ սոցիալական խնդրի պատճառով, նա հեռու է մահվան մտքից։ Հացադուլ հայտարարողի համար դա բողոքի արտահայտման տարբերակ է, որով նա ցանկանում է պատկան մարմինների և հասարակության ուշադրությունը հրավիրել իր պրոբլեմների վրա ու նաև հույս ունի, որ հնարավոր է նման քայլով հասնել հարցերի լուծմանը։

Image result for հացադուլից մահացել է

Նման դեպքերում հացադուլ հայտարարողն անմիջապես վերցվում է բժշկական ամենօրյա հսկողության տակ ու ցանկացած պահի մարդուն պետությունը պարտավոր է հանել հացադուլից, եթե բժիշկների որոշմամբ արդեն վտանգվում է մարդու կյանքը։

Թե ինքնասպանության փորձի դեպքում, և թե տվյալ դեպքում հացադուլ հայտարարելու պարագայում, որքան էլ մարդն իրացնում է իր իրավունքները, այնուամենայնիվ չեն դադարում պետության պարտավորությունները քաղաքացու նկատմամբ ու երկու դեպքում էլ պետությունը պարտավոր է փրկել մարդու կյանքը։

Սակայն, եթե ինքնասպանությունների դեպքում պետության համար դժվար է փրկել մարդուն մահվանից, ապա հացադուլի պարագայում գրանցված մահն ուղղակիորեն պետության մեղավորությունն է։

Պետական պաշտոնյայի կողմից ցանկացած արտահայտություն, որը թեկուզ մազաչափ կնվազեցնի պետության մեղավորությունն ու մահը կբարդի հանգուցյալի վրա, կամ պատասխանատվությունից խուսափելու փորձ է, կամ զբաղեցրած պաշտոնի կարևորությունը չգիտակցելու հետևանք։

Մենք անմեղ ենք, ձեր ընկալելիությունն է մեղավոր

Կրկին օրակարգում է հայտնվել պարգևավճարների թեման։ Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, իսկ պարգևավճարների առումով իրենք միայն մի փոքր են գերազանցել հանրության ընկալելիության առումով։

Այն, որ պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, ՊԵԿ նախագահը միանգամայն իրավացի է։ Ինչ վերաբերվում է հանրության ընկալելիության աստիճանին, այդտեղ ՊԵԿ նախագահը սխալվում է։

Image result for ÕºÕ¥Õ¯ Õ¶Õ¡Õ­Õ¡Õ£Õ¡Õ°Õ¨

Նախ, գոյություն չունի ընկալելիության չափման միավոր։ Բացի այդ ընկալելիությունը փոփոխվում է ըստ իրավիճակների ու այն զգայուն է հատկապես «հետհեղափոխական» ժամանակաշրջանում։

Սովորաբար ցանկացած ներքաղաքական պայքարի ու «հեղափոխությունների» հիմքը մարդկանց սոցիալական մղումներն են ու բարձր ակնկալիքները ու երբ «հեղափոխությունը» պսակվում է հաղթանակով, հասարակությունը ձգտում է պտուղներից հավասար վայելք։

Էական չէ որքանով են այդ սպասելիքներն օբյեկտիվ, պարզապես դա է «հեղափոխության» տրամաբանությունը։ Ու երբ մարդուն «հեղափոխությունից» հետո հրամցնում ես այն տեսակետը, որ քո «լավ» ապրելու համար, առաջին հերթին պետք է լավ ապրի պետական պաշտոնյան, ապա պետք չէ զարմանալ, որ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» դառնում է ամենավաճառված գիրքը։

Փող պետք չէ, մենք միսիոներներ ենք

Բայց Դավիթ Անանյանի հետ կարծես այնքան էլ համաձայն չէ Կապի և Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը։ Համենայն դեպս համաձայն չէ աշխատավարձերի մասով։

Վերջերս Հակոբ Արշակյանը թափուր աշխատատեղերի հայտարարություներ էր տվել, հրավիրելով մարդկանց աշխատանքի ու ըստ նախարարի ստացվել է արդեն 1600 դիմում։
Լրագրողի հարցին, թե որքա՞ն է աշխատավարձը, Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ աշխատավարձն իրենց համար գերխնդիր չէ, աշխատանքն ավելի շատ պետք է կրի միսիոներական բնույթ։

Image result for հակոբ արշակյան

Պարոն Արշակյանին հիշեցնենք, որ միսիոներները քրիստոնեական քարոզիչներ էին, ովքեր ուղևորվելով այլ երկրներ, փորձում էին տվյալ երկրի բնակիչներին բերել քրիստոնեական կրոնի։

Նրանց համար սոցիալական ու ֆինասնական հարցերը երկրորդական բնույթ էին կրում ու գլխավոր նպատակը կրոնի տարածումն էր։

Բայց եթե նույնիսկ այսօրվա միսիոներների համար նպատակները փոփոխության են ենթարկվել, այնուամենայնիվ սոցիալական բաղադրիչը մնացել է անփոփոխ։

Ուստի երբ աշխատանքի հայտարարություն ես տալիս, ապա ազնիվ կլինի հենց սկզբից հայտարարել դրա միսիոներական բնույթի մասին, որպեսզի մարդիկ վերջում չհուսախաբվեն։

Բացի այդ այնքան էլ արդարացի չէ, որ պետական ապարատի մի մասը օգտվում է պարգևավճարների բարիքներից, մյուս մասը պետք է մխիթարվի միսիոներական գործունեության բարոյական բավարարվածությամբ։

Բոլոր իշխանություններն էլ հավասար են, բայց կան իշխանություններ, որոնք ավելի հավասար են, քան մյուսները

Շաբաթը կարելի է ամփոփել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի գովեստի արտահայտությամբ, առ իշխանություն։

Մամլո խոսնակն իր ՖԲ էջում գրում է, որ այսօր ունենք մի իշխանություն, որի համար բարձրագույն արժեքը մարդն է։

Չենք վիճարկում Վլադիմիր Կարապետյանի ասածի ճշմարտացիությունը մարդու բարձրագույն արժեքի առումով։ Չենք վիճարկում նաև այն, որ այսօրվա իշխանությունների համար մարդն իրոք բարձրագույն արժեք է։

Սակայն ասվածից ստացվում է, որ նախորդող իշխանությունների համար մարդը չի եղել բարձրագույն արժեք։

Եթե իրոք Վլադիմիր Կարապետյանն այդպես է մտածում, ապա ի՞նչ գործ ուներ նա Ռոբերտ Քոչարյանի վարչակարգում ու ի՞նչու իր պաշտոնը չլքեց ընդհուպ Քոչարյանի պաշտոնավարման ավարտը։ Չէ՞ որ Քոչարյանի ժամանակ մարդը բարձրագույն արժեք չէր, քանի որ միայն այսօրվա իշխանությունների համար է մարդը բարձրագույն արժեք։

Բացի այդ ի՞նչ էր անում Վլադիմիր Կարապետյանը Լևոն-Տեր Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժում։ Չէ՞ որ վերջինս նույնպես եղել է իշխանության ու ըստ Վլադիմիր Կարապետյանի գրառման, նրա օրոք նույնպես մարդը չի համարվել բարձրագույն արժեք։

Image result for Վլադիմիր Կարապետյան Քոչարյան

Գուցե Վլադիմիր Կարապետյանն ընդամենը փաստու՞մ է, որ այսօրվա իշխանությունների համար մարդը բարձրագույն արժեք է, իսկ իր համար դա սկզբունքային նշանակություն չունի։

Ինչևէ, հերթական անգամ կցանկանայինք խորհուրդ տալ Վլադիմիր Կարապետյանին, որ վատ բան չէ գովելն այն իշխանություններին, որի մասն ես կազմում, սակայն գովեստը պետք է կառուցվի այնպես, որ չստվերի սեփական անցյալդ։

Արմեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրահոս
Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan