ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա. Իրանի ԱԳՆ

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ifpnews-ը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է հստակ ու թափանցիկ լինել, այն չի փոխվել: Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ խաղաղ հանգուցալուծում կստանա՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստակամ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում