«Կեցցե Հայաստանը». Բրազիլիայի կառնավալը՝ նվիրված Հայաստանի պատմությանն ու մշակույթին

«Կեցցե Հայաստանը». Բրազիլիայի կառնավալը՝ նվիրված Հայաստանի պատմությանն ու մշակույթին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Panorama.am: Բրազիլիայի «Rosas de Ouro» սամբայի դպրոցը մարտի 2-ին Սան Պաուլոյում տեղի ունեցած կառնավալի ժամանակ ներկայացրել է Հայաստանը՝ «Կեցցե Հայաստանը» կարգախոսով։ Այս մասին տեղեկանում ենք estacaoarmenia կայքից։

Շքերթը բաղկացած է եղել տարբեր մասերից՝ դրախտ, հայկական հերոսներ, քրիստոնեություն, մշակույթ, հայկական հրապարակ։

Ներկայացվել է հայերեն գրերը, գորգերը և անգամ Շառլ Ազնավուրը։ Հայաստանին նվիրված շքերթը դիտեք տեսանյութի 39-րդ րոպեից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում