AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանն իր հակահայկական քարոզչության համար հավաքագրել է տխրահռչակ կոնգրեսական Հեյսթինգսին

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Times.am: Ֆլորիդայից դեմոկրատ կոնգրեսական Էլսի Լ. Հեյսթինգսը ադրբեջանական քարոզչության ամենավերջին խոսափողն է։ Նա 2019 թ. փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, այն մտցրեց Կոնգրեսի արձանագրության մեջ՝ հայերին մեղադրելով Ադրբեջանի Խոջալու գյուղում 1992 թ. փետրվարի 26-ին, Արցախյան պատերազմի թեժ օրերին 613 ադրբեջանցի տղամարդկանց, կանանց և երեխաների սպանության մեջ։ Human Rights Watch-ի զեկույցում զոհված ադրբեջանցիների թիվը կազմում էր 161 մարդ։ Այնուամենայնիվ, ցավալի է նույնիսկ մեկ մարդու կորուստը՝ լինի ադրբեջանցի, թե հայ։ Ադրբեջանական կոնգրեսական խմբի անդամ Հեյսթինգսը կասկածելի սպանություններն անվանել է «Խոջալուի կոտորած»։

Այս սպանությունները վիճարկվում են հայերի և ադրբեջանցիների կողմից, որոնք միմյանց մեղադրում են կորուստների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունն այս սպանությունները դարձրել է «հանրահայտ գործ», տարբեր երկրներում կազմակերպելով միջոցառումներ և հայերին մեղադրելով ոչ միայն կոտորած, այլև ցեղասպանություն իրականացնելու մեջ… Այս քարոզչական միջոցառումները ֆինանսավորվում են հայտնի «խավիարային դիվանագիտության» միջոցով, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ամբողջ աշխարհում կաշառք է տալիս պետական պաշտոնյաներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները խոչընդոտելու կամ իր օգտին բանաձևեր ընդունելու համար։

Հեգնական է, որ Ադրբեջանը 613 ադրբեջանցիների կասկածելի սպանությունները նկարագրում է որպես ցեղասպանություն, մինչդեռ անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի իրական ցեղասպանությունը 1915-1923 թվականներին:

1997 թ. մարտի 3-ին ՀՀ արտգործնախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի անդամներին շրջանառության մեջ դրեց մի հայտարարություն` մերժելով «Խոջալուի իրադարձության մասին» 1997 թ. փետրվարի 22-ին Ադրբեջանի տարածած հայտարարությունը: Հայաստանը մեջբերեց Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը, որը հայտարարել էր, թե Ադրբեջանի Ազգային ճակատը «ակտիվորեն խոչընդոտել և փաստացի կանխել է տեղի [ադրբեջանցի] բնակչության հեռացումը լեռնային անցուղիներով, որոնք Ղարաբաղի հայերը հատուկ թողել էին քաղաքացիական բնակչության դուրս բերումը հեշտացնելու նպատակով»։ Մութալիբովն այդ հայտարարությունն արել էր «Խոջալուի դեպքերից» մի քանի օր անց, չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում, որը հրապարակվել էր 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում։

Նման քարոզչական միջոցառումների կազմակերպմամբ Ադրբեջանի պաշտոնյաները շատ հարմար միջոց են գտել հակազդելու ադրբեջանական Սումգայիթ (1988 թ. փետրվարի 27-29-ը), Գյանջա (1988 թ. նոյեմբեր) և Բաքու (1990 թ. հունվար) քաղաքներում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններին, ինչպես նաև Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը։

Ադրբեջանը չէր կարող գտնել ԱՄՆ Կոնգրեսի ավելի խայտառակ անդամի, քան Հեյսթինգսն է՝ Հայաստանի դեմ իր քարոզչական պատերազմն իրականացնելու համար։ Կոնգրեսի անդամ դառնալուց առաջ Հեյսթինգսը աշխատել է որպես Միացյալ Նահանգների օկրուգային կամ դաշնային դատավոր 1979-ից մինչև 1989 թվականը, որի ընթացքում նա հեռացվել պաշտոնից։

Համաձայն Վիքիպեդիայի՝ «1981 թ. [դատավոր] Հեյսթինգսին մեղադրանք առաջադրվեց 150 հազար դոլար կաշառք ստանալու համար՝ Ֆրենկ և Թոմաս Ռոմանոների կողմից 21 շորթումների համար փոխհատուցվող գույքի վերադարձի և մեղմ դատավճռի դիմաց և այդ գործի վերաբերյալ իր կեղծ ցուցմունքների համար։ 1983 թ. նա արդարացվեց երդվյալ ատենակալների կողմից, երբ ենթադրյալ հանցակից Ուիլյամ Բորդերսը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում, որի հետևանքով Բորդերսը բանտարկվեց»։

«1988 թ. դեմոկրատների կողմից վերահսկվող Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը զբաղվեց այս գործով, և Հեյսթինգսը պաշտոնազրկվեց կաշառակերության և սուտ վկայության համար՝ ձայների 413-3 հարաբերակցությամբ քվեարկությամբ։ Նա այնուհետև 1989 թ. սեպտեմբերի 20-ին դատապարտվեց Միացյալ Նահանգների Սենատի կողմից՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ Սենատի կողմից պաշտոնանկ արված վեցերորդ դաշնային դատավորը։ Սենատը, երկու ժամ տևած քվերակությամբ, կողմ քվեարկեց իմփիչմենթի 17 հոդվածներից 11-ին։ Այն դատապարտեց Հասթինգսին 11 հոդվածներից ութում։ Առաջին հոդվածի վերաբերյալ քվեարկությունն այսպիսին էր՝ 69 կողմ, 26 դեմ…»։

Կոնգրեսական Հեյսթինգսը երկրորդ անգամ խայտառակվեց, երբ Հելսինկյան հանձնաժողովի աշխատակիցը, որի նախագահը անձամբ ինքն է, իրեն մեղադրեց անվայել սեռական վարք դրսևորելու համար… 2017 թ. դեկտեմբերի 8-ին Roll Call թերթը հայտնեց, որ ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը գաղտնի կերպով 220 հազար դոլար գումար է վճարել այդ աշխատակցին՝ սեռական ոտնձգության ենթադրյալ գործն ընդդեմ Հեյսթինգսի կարգավորելու համար։

Կոնգրեսական հանձնախմբի անդամ Ուինսոմ Փարքերը գրավոր բացատրագրում հայտնել է, որ կոնգրեսական Հեյսթինգսը դիպչել է իրեն, կատարել անցանկալի սեռական բնույթի գործողություններ և սպառնացել, որ կհեռացնի աշխատանքից։ Իր դատական հայցում Փարքերը նշել է, որ «Հեյսթինգսը բազմիցս խնդրել է մնալ նրա բնակարանում կամ այցելել հյուրանոցի նրա սենյակը։ Փարքերը նաև ասել է, որ նա հաճախակի գրկել է իրեն, իսկ մի անգամ հարցրել, թե ինչպիսի ներքնազգեստ է կրում», գրել է Roll Call թերթը։ Հեյստինգսը հերքել է մեղադրանքը։

Վերջապես, երևում է, որ Հեյսթինգսը լայն կապեր է հաստատել BGR Group ամերիկյան ընկերության հետ, որն ամսական 50 հազար դոլար է վճարվում՝ Վաշինգտոնում Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու համար։

Համաձայն դաշնային «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) օրենքների՝ յուրաքանչյուր լոբբիստական կազմակերպություն պետք է գրանցվի ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտում՝ բացահայտելով օտարերկրյա կառույցի հետ կնքած պայմանագիրը։ Ավելի կարևոր է, որ լոբբիստական ընկերության աշխատակիցները պարտավոր են Արդարադատության դեպարտամենտին ներկայացնել ցանկացած կապի մասին, որ նրանք ունեցել են կողմնակի անձանց հետ իրենց հաճախորդի անունից, լինի դա էլեկտրոնային փոստով, հեռախոսազանգերով կամ անձնական հանդիպումների միջոցով:

Օրինակ, վեց ամսվա ընթացքում, 2017 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թ. մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում BGR-ը հայտնել է Կոնգրեսի գրասենյակների հետ հարյուրավոր շփումների մասին։ Ամեն անգամ որպես շփման առարկա նշվել է՝ «ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններ»։ BGR-ը հմտորեն թաքցրել է կոնգրեսականի կամ սենատորի անունը՝ նշելով միայն իր աշխատակազմի անդամի անունը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) երկարատև հետաքննություն է իրականացրել՝ պարզելու Կոնգրեսի այն անդամների անունները, որոնց հետ աշխատել են այդ աշխատակիցները։ ANCA-ի հետաքննությամբ բացահայտվել է, որ 2017 թ. նոյեմբերի 17-ին, 2018 թ. փետրվարի 27-ին, մարտի 5-ին և 12-ին, ապրիլի 30-ին, մայիսի 22-ին, 23-ին և 30-ին BGR-ի լոբբիստները էլեկտրոնային նամակ են ուղարկել Կոնգրեսական Հեյսթինգսի աշխատակից Թոմ Քարնսին։ BGR-ն նաև հանդիպում է ունեցել Թոմ Քարնսի հետ 2018 թ. մայիսի 30-ին։ Բացի այդ, 2018 թ. մայիսի 22-ին, BGR-ի լոբբիստները էլեկտրոնային նամակ են ուղարկել Հեյսթինգսի գրասենյակի աշխատակից Սյուզաննա Ջեքսոնին։ Բացի այդ, 2017 թ. նոյեմբերի 2-ին, Ռոբ Մանգասը, Թիմ Հաչքինսոնը, Կ. Լորի Մաքքերյը, Կիլորան Լոնգը և Ալբերտ Վինը, Թուրքիայի համար գործող լոբբիստական Greenberg Traurig ընկերության անունից Հեյսթինգսի գրասենյակի աշխատակից Լեյլ Մորիսոնի հետ քննարկումներ են անցկացրել ամերիկա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Վերջապես, 2017 թ. հոկտեմբերի 27-ին Լիդիա Բորլանդը մեկ այլ՝ Թուրքիայի համար լոբբիստական գործունեություն ծավալող LB International Solutions ընկերության անունից, հանդիպում է ունեցել Հեյսթինգսի գրասենյակի աշխատակից Լեյլ Մորիսոնի հետ՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։

Զարմանալի չէ, որ կոնգրեսական Հեյսթինգսը վերջին տարիներին D և D Plus ցածր նիշ է ստացել՝ ANCA-ի կողմից Կոնգրեսում տարբեր հայկական հարցերին չաջակցելու համար:

Ադրբեջանը փորձել է քողարկել հայերի դեմ իր կատարած հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումներն իր իրավազուրկ քաղաքացիների դեմ՝ կաշառելով աշխարհի տարբեր պաշտոնյաների և մեղադրելով ուրիշներին իր սեփական հանցանքների համար…

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ Ինչ-որ բան այն չէ. Ռուբեն Մելիքյան Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է «Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար «Իրավունք»․ Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը «Ժողովուրդ»․ «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյին այնպիսի մարդկանց են հրավիրել, որ շահարկման առիթ չտան. մանրամասներ «Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan