Մայքլն Բլումբերգը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Մայքլն Բլումբերգը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am: Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ չի առաջադրվի 2020թ.-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Բլումբերգի հայտարարությունը հրապարակվել է Bloomberg կայքում, որում ասվում է, որ շատերը կոչ էին անում մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն նրանցից ոմանք էլ կոչ էին անում «փոխել հայացքները, որպեսզի համապատասխաներ հարցումներին»։ Սակայն Բլումբերգն ընդգծել է, որ միշտ ինքն է որոշել, թե ինչին հավատա։

«Ես գիտեմ, թե ինչ է անհրաժեծտ նախընտրական քարոզարշավում հաղթելու համարԼ Ես գիտեմ, որ մենք, որպես երկիր, կարող ենք ցույց տալ ավելի լավ ցուցանիշներ։ Եվ ես հավատում եմ, որ ես կհաղթեի Դոնալդ Թրամփին քվեարկության ժամանակ, սակայն ես լավ հասկանում եմ, թե որքան դժվար է դառնալ դեմոկրատական կուսակցության թեկնածու՝ հաշվի առնելով թեկնածուների թիվը»,-ասել է Մայքլ Բլումբերգը։

Բլումբերգը նշել է, որ դեմոկրատական կուսակցությունը պետք է այնպիսի թեկնածու ընտրի, որը կհաղթի Դոնալդ Թրամփին ու թույլ չեն տան ևս 4 տարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում