Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ԵՄ ծրագրերում Արցախի ներգրավման հնարավորությունները

Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ԵՄ ծրագրերում Արցախի ներգրավման հնարավորությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 6-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ «Եվրոպական խորհրդարան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է, որ հանդիպումը լայն հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակելու Արցախին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձ է կատարել Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի դաշնային ու տարածաշրջանային խորհրդարանների հետ համագործակցության հաջողված փորձին և ընդգծել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո այն պահպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:

Հադիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախագծերում ընդգրկվելու վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում