Կարեն Աբրահամյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին

Կարեն Աբրահամյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Times.am: Մարտի 8-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման ընթացքիկ վիճակի և հեռանկարների շուրջ, ինչպես նաև շոշափվել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում