Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Tert.am: Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին, սպանվել է ադրբեջանցի մեկ զինծառայող, այս մասին տեղեկացնում է INTERFAX-ի ադրբեջանական ծառայությունը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հորադիզ բնակավայրի հարևանությամբ: Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից Ադրբեջան մտնել փորձող զինված խմբի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են ադրբեջանական կողմի կրակոցներին:

Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Աղբյուրը հայտնում է, որ զինված խմբի անդամներին հաջողվել է փախուստի դիմել, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքի առնչությամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում