AM | RU
USD
EUR
RUB

Հպարտությունը մթագնել է Հայաստանի իշխանությունների գիտակցությունը

 

Պաշտոնական Երևանը «բնական» և «սովորական» որակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախօրեին տարածած հայտարարությունը։ ԱԳՆ-ն սկզբից փորձեց հանրության ուշադրությունը շեղել այդ տեքստից՝ հրապարակ նետելով ամորֆ և բացառապես ադրբեջանական կողմին ուղղված անբովանդակ մի հայտարարություն։ Հետո, երբ հասկացան, որ դրանով էլ ավելի շատ կրքեր են բորբոքել, որոշեցին արդեն վարչապետի մակարդակով մարդկանց փորձել հանգստացնել։ Սկզբից Վլադիմիր Կարապետյանն է հանդես գալիս վերոնշյալ գնահատականներով, հետո արդեն անձամբ Փաշինյանն է դերասանի իր հագուստը հագնում և «համոզում», որ ամեն ինչ լավ է։ Իբր թե՝ տեսեք, հանգիստ գիրք եմ կարդում։

Իսկ պաշտոնական Բաքուն ահա ողջունում է միջնորդների դիրքորոշումը։ Ադրբեջանում, երևում է, գոհ են դեպքերի նման զարգացումից։ Ի՞նչ վատ է որ. առանց մեծ ջանքերի ձերբազատվեցին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի կապանքներից, ըստ էության հաշտվեցին և կրկին իրենց դաշտ բերեցին միջնորդներին, հիմա էլ անհամբեր սպասում են, որ մոտ օրերս Հայաստանին բանակցություններից խուսափելու և ըստ էության բանակցությունները տապալելու պաշտոնական մեղադրանք ներկայացնեն։ Իհարկե՝ կրկին համանախագահների կնիքով հաստատված։

Այս սցենարով պատերազմն անխուսափելի է թվում։ Երեկվանից մի շարք իշխանամետ գործիչներ համոզում են մարդկանց, որ «Նիկոլը հող չի հանձնելու, նման թուղթ չի ստորագրելու»։ Ստեղծված իրավիճակի նման... մեկնաբանություն ասեմ, թե՞ արդարացում՝ ամենահիմար բանն է, որ կարող էր անել այսօրվա իշխանությունը։ Գիտենք, որ չի հանձնելու։ Չի կարող։ Բայց խոսքը դրա՞ մասին է։

Այս մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ Փաշինյանի առջև նման պահանջ ոչ ոք չի էլ դնելու։ Նրանք չեն տեսնում, որ Ադրբեջանը ոչ միայն ձերբազատվում է իր ագրեսիան զսպող քաղաքական բոլոր գործոններից, այլև պայմանավորվածություններ է ձեռք բերում նույն այն ուժերի հետ, ովքեր կարող են և պետք է խոչընդոտեին ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցն իր օգտին լուծելու Ալիևի ծրագրերին։ Նրանք չեն գիտակցում, որ կանգնել են պատերազմի շեմին ու որ այդ պատերազմի պատասխանատվությունն ամբողջությամբ դրվելու է Հայաստանի ուսերին…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զինատեսակներով կրկին թիրախային կրակ են բացել Երասխի ուղղությամբ Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.am Ռուս խաղաղապահները 1 շաբաթվա ընթացքում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը. ՌԴ ՊՆ Էրդողանը նշել է Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառը Այսօրվանից մեկնարկել են Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները ՌԴ-ում Սու-35Ս է կործանվել. ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը Ադրբեջանական բանակը կորուստ ունի Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի մասին Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Թուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից Արտակարգ դեպք՝ Երևանում Գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Գեղամ Նազարյան Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նոր միջադեպ Նախիջևանի հետ Հայաստանի սահմանում. ՊՆ Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՀՀ ՄԻՊ Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը. «Հրապարակ» Գործող խորհրդարանից ուզում են մաքսիմումը «քամել». «Փաստ» «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ» Իշխանությանը հայհոյողներին ի՞նչ պատիժ է սպառնում. «Փաստ» ՔՊ-ականները կհավաքվեն. որն է գլխավոր հարցը. «Ժողովուրդ» Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. «Հրապարակ» Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan