Բակո Սահակյանը դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին

Բակո Սահակյանը դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Փաշինյանը մասնակցելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստին։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Panorama.am-ին հայտնեց, որ Արցախում տեղի է ունենալու Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու են Արցախի ԱԱԽ անդամները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում