Հայտնաբերվել է Եթովպիայում կործանված ինքնաթիռի խոսքային ինքնագրիչը
11/03/2019 16:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Aysor.am: Որոնողական գործողության մասնակիցները հայտնաբերել են Եթովպիայում կործանված ինքնաթիռի խոսքային ինքնագրիչը: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Եթովպիայի ազգային հեռուստատեսությանը:
Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի Է ենթարկվել կիրակի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արևմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղևորվում էր Նայրոբի և ընկել է թռիչքից վեց րոպե անց: Ընդհանուր առմամբ՝ ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամ:
Ավիաաղետի հստակ պատճառները պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում