Հուսանք, որ արդար հետաքննություն կիրականացվի. ՌԴ դեսպանը Գյումրիում ռուս զինծառայողի վիրավորման մասին

Հուսանք, որ արդար հետաքննություն կիրականացվի. ՌԴ դեսպանը Գյումրիում ռուս զինծառայողի վիրավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Aysor.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի վիրավորման հետ կապված միջադեպը։

«Դա քննության հարց է, հուսանք, որ այս ողբերգական միջադեպի վերաբերյալ համակողմանի և արդար հետաքննություն կիրականացվի», – ասել է Ս.Կոպիրկինը, փոխանցում է ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն դանակահարելու հանգամանքները: Ձերբակալվել է մեկ անձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում