Հայաստանի ու Արցախի ԱԱԽ նիստում ի՞նչ կքննարկվի

Հայաստանի ու Արցախի ԱԱԽ նիստում ի՞նչ կքննարկվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, Aysor.am: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում շարունակվում է Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Ստեփանակերտում Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը նշեց, որ համատեղ նիստում որոշ «խոհանոցային» հարցեր են քննարկվելու, որոնք, ըստ նրա, հավանաբար կվերաբերեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին։

«Կոնկրետ, եթե կա ձևավորված փաստաթուղթ, կարծում եմ, այն կքննարկվի։ Իմ կարծիքով, հավանաբար, կքննարկվի նաև այն լիազորությունների հարցը, որոնցով Փաշինյանը կներկայանա Ադրբեջանին ու աշխարհին։ Եթե պարոն Փաշինյանը մտավախություն ունի, որ Արցախն իրեն չի տվել լիազորություն, որպեսզի ինքը մասնակցի այդ բանակցություններին ու որոշումներ կայացնի, կարծում եմ, այսօրվա նիստում այդ խնդիրը կլուծվի», – ասաց Արզիկ Մխիթարյանը:

«Մենք, իհարկե, վստահում ենք Հայաստանի իշխանություններին և պատրաստ ենք ընդառաջել, գործակցել ու նպաստել, որ իրոք հայանպաստ որոշում կայացնի», – նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում