Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում փոխհրաձգության երկրորդ դեպքը

Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում փոխհրաձգության երկրորդ դեպքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանա-ադրբեջանական սահմանին մարտի 12-ի կեսգիշերին տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում երկրորդ փոխհրաձգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահները նկատել են Իրանի կողմից իրենց կողմ շարժվող 6 զինված սահմանախախտի:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն՝ սահմանախախտները հրաժարվել են կատարել սահմանապահների հրահանգները և կրակ են բացել: Նշվում է, ար սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով մեկ անձ զոհվել է, իսկ մյուսները դիմել են փախուստի՝ գցելով իրենց մոտ եղած իրերը:

Միջադեպի մասին Ադրբեջանական կողմը տեղյակ է պահել իրանական կողմին, ընթանում է հետաքննություն:

Իրանա-ադրբեջանական սահմանին ևս մեկ փոխհրաձգություն էր տեղի ունեցել մարտի 10-ին, ինչի հետևանքով զոհվել էր ադրբեջանցի սահմանապահներից մեկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում