Զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով

Զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում զինծառայող Համլետ Հրաչի Ավագյանը մահացել է ձորն ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից։

12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը՝ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը:

Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում