AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես խուսափել էնդշպիլից բանակցային գործընթացում

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, անկասկած, կարելի է դասել այն հայտարարությունների շարքին, որոնց հետևանքները կամ ազդեցությունն այս կամ այն գործընթացի վրա երկար սպասել չեն տալիս։ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության ու դրան հետևած հայկական կողմի՝ մեղմ ասած անբովանդակ արձագանքների լույսի ներքո Փաշինյանի նման գնահատականները մի փոքր անսպասելի էին։ Եվ քանի որ իշխանական թիմը վարչապետի այդ ելույթը ծրագրային է կոչում, ապա հարկ է շատ ավելի ուշադիր ուսումնասիրել Ստեփանակերտում հնչած գնահատականները՝ փորձելով հասկանալ, թե որտե՞ղ կհասնի հայկական կողմը բանակցային գործընթացում, եթե պաշտոնական Երևանը հետևողական լինի որդեգրված քաղաքական այդ գծին։

Բայց մինչ այդ երկու բառով ուզում եմ անդրադառնալ այն ակնկալիքներին, որոնք ունեի հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից։ Հուսով էի, որ փակ դռների ետևում անցկացված քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը կհայտարարեր, որ Արցախի իշխանությունները լիազորել են իրեն այս փուլում բանակցել նաև պաշտոնական Ստեփանակերտի անունից և ամեն ինչ անել, որպեսզի՝ նախ պահպանվեն պատերազմի հնարավորությունը զսպող քաղաքական գործիքները և ապա՝ հայկական կողմը չմեղադրվի բանակցային գործընթացը տապալելու մեջ։ Ցավոք, նման որոշման մասին հանրությանը մինչ այս պահը ոչինչ չի հայտարարվել։ Փոխարենը վարչապետի բացման խոսքում մենք կրկին լսեցինք հայտնի այն թեզը, որ ինքը լիազորված չէ բանակցել Արցախի ժողովրդի անունից, քանի որ ընտրություններում ստացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն։

Ասեմ, որ վարչապետի կողմից անընդհատ կրկնվող վերջին այս բանաձևն ինքնին հետաքրքիր է։ Բայց կոնկրետ այս ժամանակաշրջանի համար՝ չաշխատող և անգամ վտանգավոր։ Ընդ որում, Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը, մեծ հաշվով, արդեն իսկ լուծված խնդիր էր։ Հարցը միայն դրա ժամկետներին էր վերաբերվում։ Նույն Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև հայկական կողմը, բազմիցս են խոսել այդ մասին՝ նշելով, որ որոշակի պահից սկսած Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին։ Պետք էր պարզապես հասունացնել այդ պահը՝ իհարկե դրան զուգահեռ ստեղծելով այնպիսի իրավիճակ, որի առկայության պարագայում Արցախի մասնակցությունը բանակցություններին իսկապես արդյունավետ կլիներ։ Շտապողականությունն այս հարցում որևէ կերպ արդարացված չէ, և դա հեշտ հաշվարկելի էր։

Իսկ հիմա, երբ այդ թեզի հետագա առաջխաղացումը սպառնում է նաև պատերազմական իրավիճակի ստեղծմամբ, դրանից պետք է ժամանակավորապես ետ կանգնել։ Այս առումով, երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների հիշատակված համատեղ նիստը խնդրին գեղեցիկ լուծում տալու լավ առիթ էր։ Հուսով եմ՝ Հայաստանի ղեկավարը դեռ կօգտվի այդ առիթից և իր հաջորդ խոսքում հստակ կհայտարարի, որ պատրաստ է լիարժեք ներկայացնել հայկական կողմերը բանակցություններում։

Սա կարևոր հանգամանք է, որը թույլ կտա պաշտոնական Երևանին խուսափել պատային իրավիճակում հայտնվելու վտանգից։ Քաղաքական այս պարտիան, որը խաղարկվում է արդեն մոտ 3 տասնամյակ, դեռ այդքան և նույնիսկ ավելին էլ ձգձգվելու պոտենցիալ ունի։ Եվ քանի դեռ հայ հանրությունն իր համար վերջնական չի որոշել, թե արցախյան հարցի կարգավորման ո՞ր սցենարն է առավել օպտիմալ մեզ համար, այդ պարտիան պետք է շարունակվի։ Առանց դրա պարզապես չի կարելի վերջնախաղին անցնել։ Ասել է թե՝ պետք է խուսափել պատային իրավիճակներից և դա ամենակարևոր խնդիրն է, որը պետք է հուզի Նիկոլ Փաշինյանին։ Ավելի, քան իր անձնական հեղինակությունն է։ Եվ դա այն հարցն է, որտեղ վարչապետ Փաշինյանը կարող է վստահ լինել բոլորի աջակցության վրա։

Բանակցային գործընթացի էնդշպիլից խուսափելու համար պաշտոնական Երևանը մի քանի գեղեցիկ քայլի հնարավորություն ունի։ Դրա հնարավորությունը կա անգամ այսօր, երբ աջից ու ձախից այդքան քննադատություններ ու ըստ էության վերջնագրի տեսք ստացած հայտարարություններ են ուղղվում հայկական կողմին։ Բայց բոլոր այդ քայլերից ամենաօպտիմալը, անկասկած, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կրկին օրակարգ բերելն է։

Պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է կառչել այդ փաստաթղթերից և ստիպել միջնորդներին ու միջազգային հանրությանը շարունակ խոսել դրանք կյանքի կոչելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի հետ որևէ այլ պայմանավորվածություն ձեռք բերելուց առաջ Հայաստանը պետք է համոզված լինի, որ նախորդ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Չի կարելի թույլ տալ Ալիևի վարչակազմին դուրս պրծնել Վիեննայի և Սանկ Պետերբուրգի կապանքներից։ Թշնամուն նման զսպաշապիկ հագցնելու համար հայկական պետությունները տարիների բանակցություններ և նոր պատերազմ են վարել նրա հետ։ Եթե այս քայլերը ետ տրվեն, ապա երկրորդ անգամ Ադրբեջանը վստահաբար չի սխալվի։ Հետևաբար պետք է շարունակել այնտեղից, որտեղ կանգ է առել Սերժ Սարգսյանը։ Հակառակ պարագայում էնդշպիլն անխուսափելի է, իսկ այնտեղ մեր իղձերի լիարժեք իրականացման միայն մեկ տարբերակ կա՝ պատերազմում հաղթել Ադրբեջանին և ետ շպրտել թշնամու Քուռ գետից այն կողմ։ Համաձայնեք՝ մի քիչ դժվար իրականացվող լուծում է։

Մինչդեռ ձգձվող պարտիան հայկական կողմին իր ցանկությունների նվազագույնը՝ Արցախի ներկայիս տարածքները լիարժեք յուրացնելու հնարավորություն է տալիս։ Այն փաստը, որ մինչ օրս այդ խնդիրը լուծված չէ, թերևս, միակ հարցն է, որի համար իսկապես արժե մեղադրել նախկին իշխանություններին։ Մնացածը պարզ շահարկումներ են, որոնք պետք է տեղ չունենան ազգային օրակարգի տեսանկյունից կարևորագույն այս խնդրում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ Ինչ-որ բան այն չէ. Ռուբեն Մելիքյան Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է «Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար «Իրավունք»․ Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը «Ժողովուրդ»․ «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյին այնպիսի մարդկանց են հրավիրել, որ շահարկման առիթ չտան. մանրամասներ «Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan