Սրճարանների աշխատակիցները կտրեցին հոսանքալարերը՝ թույլ չտալով միացնել ապամոնտաժող տեխնիկան (Տեսանյութ)

Սրճարանների աշխատակիցները կտրեցին հոսանքալարերը՝ թույլ չտալով միացնել ապամոնտաժող տեխնիկան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ազատության հրապարակի տարածքում գործող սրճարանների աշխատակիցներն այս պահին կանգնել են հոսանքալարերի վրա և թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները միացնեն տեխնիկան՝ սկսելու ապամոնտաժման աշխատանքները։

Նշենք, որ սրճարանների աշխատակիցները նույնիսկ կտրեցին հոսանքալարերը։ Նրանք վանկարկում են՝ ամոթ-ամո՜թ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին խնդրելով ապամոնտաժման աշխատանքները հետաձգել գոնե մեկ օրով։

«Մարդկային արժեքներն ո՞ւր մնացին», – հարց ուղղեցին նրանք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում