Boeing կորպորացիայի շուկայական կապիտալացումը 26,6 միլիարդ դոլարով նվազել է

Boeing կորպորացիայի շուկայական կապիտալացումը 26,6 միլիարդ դոլարով նվազել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ամերիկյան Boeing կորպորացիայի շուկայական կապիտալացումը 26,6 միլիարդ դոլարով նվազել է մարտի 10-ին Եթովպիայում Boeing 737 Max 8 ինքնաթիռի կործանումից հետո, վկայում են սակարանների տվյալները:

Երեքշաբթվա սակարկությունների արդյունքով՝ Նյու Յորքի ֆոնդային սակարանում (NYSE) ընկերության բաժնետոմսերը կորցրել են արժեքի 6,15 տոկոսն՝ էժանանալով մինչև 375,41 դոլար: Երկուշաբթի անկումը կազմել է 5,33 տոկոս, իսկ երկու օրվա արդյունքներով՝ 11 տոկոսից փոքր-ինչ ավելի:

Այսպիսով, աշխատանքային շաբաթվա սկզբից ընկերության կապիտալացումը նվազել է 6,6 միլիարդ դոլարով՝ մարտի 9-ին սակարկությունների փակման պահի 238,7 միլիարդ դոլարից մինչև 212,1 միլիարդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում