Երևանում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարին

Երևանում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.am: Երևանում կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հանդիպումը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հիշեցնենք, որ այսօրվա ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում