Մաքսակետերում տեղակայված աջ ղեկով մեքենաները կներմուծվեն Հայաստան. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Մաքսակետերում տեղակայված աջ ղեկով մեքենաները կներմուծվեն Հայաստան. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը թույլատրեց մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ ձայներ չկային :

Աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում