AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ քննարկում կանցկացնի արտգործնախարարի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ քննարկում կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով լրագրողների հարցին, թե կո՞ղմ են, արդյոք, որ Արցախի խնդրի կարգավորման հետ կապված խորհրդարանական լսումներ սկսվեն:

«Արտգործնախարարը մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մասնակցելու է փակ քննարկման: Եթե ուզում ենք, որ խոսակցությունն անկաշկանդ լինի, շատ կարևոր է, որ նման նուրբ հարցերը փակ ռեժիմով քննարկվեն: Իսկ խորհրդարանական լսումն այլ գործիք է: Միգուցե մի օր էլ խորհրդարանական լսում անենք»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ խորհրդարանն ունի մի շարք գործիքներ` լսումներ, փակ հանդիպումներ, հարց ու պատասխաններ, գրավոր հարցումներ: Հիմա խորհրդարանականները որոշում են, թե ինչպես պետք է օգտագործել այդ գործիքը: «Այս փուլում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ: Միգուցե այդ հանդիպումից հետո լսում կազմակերպելու կարիք լինի» ,- ասաց Մարուքյանն ու ընդգծեց, որ ամեն գործիքի կիրառում պետք է իր նպատակն ունենա:

 

Լրահոս
Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ Դավիթ Բալայանը դատարան մուտքին խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան «Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ն Փաշինյանին հորդորում է չեղարկել իր կոչը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը Սահմանադրական դատարանի մոտ իրավիճակը լարված է Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Սա պատերազմ է մեր պետականության դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 20 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan