AM | RU
USD
EUR
RUB

Պատգամավորը պետական տուրքի բարձրացման արդյունքում շատ գրավատների ու փոխանակման կետերի փակման ռիսկ է տեսնում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի նախատեսվող զգալի բարձրացման համար դեռ հիմնավորում չի նկատել: Նա կարծում է, որ դրանց թիվը կկրճատվի, իսկ փոքր մրցակցության արդյունքում՝ կտուժի մատուցվող ծառայությունների որակը:

Մելքումյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Բարձրացման համար ես առայժմ չեմ տեսել հիմնավորումներ, դեռ ոչ մի պետական պաշտոնյա չի ներկայացրել այդ հիմնավորումները: Կամայական կտրուկ բարձրացումը ի՞նչ նպատակ է հետապնդում: Դրա արդյունքում գրավատների ու փոխանակման կետերի մեծ մասը կփակվեն: Ես նաև տեսնում եմ հետևյալ միտումը՝ սեգմենտը, որն օգտվում է այդ համակարգերից, ուղղորդել դեպի բանկերը: Դրա փոխարեն կառավարությունը կարող է վարկերի տրամադրման տոկոսները ինչ-որ կերպ սահմանափակել, կարգավորել», -ասաց Մելքումյանը:

Նա նկատեց, որ եթե գրավատներն ու փոխանակման կետերը կան, դա նշանակում է, որ դրանց նկատմամբ պահանջարկ կա, այլ բան է, որ այդ պահանջարկի սպասարկումն ավելի քաղաքակիրթ ու ոչ ռիսկային դարձնեն: Մելքումյանը նկատեց, որ քիչ պետական տուրքի պարագայում գրավատների ու փոխանակման կետերի ցանցը մեծացել է: «Դա էլ նշանակում է, որ այնտեղ մրցակցություն է առաջացել: Իսկ որքան մրցակցություն լինի, այնքան ծառայությունների որակը կբարձրանա: Եթե տուրքը բարձրացվում է, գրավատների ու փոխանակման կետերի քանակը կնվազի: Բերում ենք կիսամոնոպոլ դաշտ, նշանակում է, որ դրանց որակները կտուժեն»,- եզրափակեց Մելքումյանը:

Լրահոս
Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ) Անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից. Նարեկ Մալյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan