AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ վարչապետը «Ինդեքս Վենչուրս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում գործունեություն ծավալելու ծրագրերը

 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն ու Հայաստանի ստարտափերում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերը: Մասնավորապես, նրանք նշել են, որ բարձր են գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներն ու շահագրգռված են համագործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ: Բացի տեխնոլոգիական և ինժեներական տարբեր ծրագրերի իրականացումից, «Ինդեքս Վենչուրս»-ի թիմը պատրաստվում է հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի միտումները:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նինա Աչաջյանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և տեղական ընկերությունների հետ համագործակցության, ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ առկա նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը և գործադիրի նպատակն է ապագայում ունենալ տեխնոլոգիական տնտեսություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է համագործակցել «Ինդեքս Վենչուրս»-ի վենչուրային հիմնադրամի հետ և քննարկել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված առաջարկները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացվում նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ:

Լրահոս
«Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից Լուկաշենկոն որոշել է դյուրացնել Եվրամիության հետ այցագրային ռեժիմը Խոնարհվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան (տեսանյութ) Ինչպես է Պուտինն անցկացնում հանգստյան օրերը Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ Հրապարակվել է բանտում օրենքով գողերի կազմակերպած բունտի տեսանյութը ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր. ուղիղ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ-ի շենքի մոտ. ՈՒՂԻՂ Օսիպյանի նշանակած՝ 7-րդ վարչության պետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք Ե՞րբ կլինի Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` պայմանագիրը խզելու մասին Գերմանիայում անցկացվում է դդումների աշխարհ խոշորագույն փառատոնը (Տեսանյութ) Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից. Ալումյանը՝ դատավորին Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա Ռ. Քոչարյանը կմնա կալանքի տակ. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Դատարանը հրապարակում է Քոչարյանի վերաբերյալ որոշումը. Արդեն բերման ենթարկված կա Կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը. ՈՒՂԻՂ RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը Անկախության տոնին ՀՅԴ-ն երթ կանցկացնի Անհայտ տղամարդն աղյուսով հարվածել է պատգամավորի գլխին Եղիսաբեթ Երկրորդը «կարճ-կոնկրետ» շնորհավորել է Արմեն Սարգսյանին Եղանակը զգալի կցրտի Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է կոմայի մեջ գտնվող, համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Որո՞նք են աշխարհի ամենահարուստ բնակչություն ունեցող երկրները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan