Այսօր աշխատանքներն ավարտեցինք. վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով. Վիկտոր Մնացականյանն՝ ապամոնտաժման մասին

Այսօր աշխատանքներն ավարտեցինք. վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով. Վիկտոր Մնացականյանն՝ ապամոնտաժման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Aysor.am: Այսօր աշխատանքներն ավարտեցինք, մենք ևս մի քանի օրվա աշխատանքներ ունենք, լրագրողներին ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

«Կարծում եմ՝ վաղը կշարունակենք ավելի շատ և մեծ ուժերով: Մեր համար կարևոր են նաև ծառերը: Հատուկ տեխնիկա պիտի բերենք, որ այդ ծառերն ազատագրենք նոր ապամոնտաժումը շարունակենք», – ասաց նա:

Մնացականյանը նշեց, որ ապամոնտաժման աշխատանքներից հետո կմեկնարկեն Օպերայի զբոսայգու վերականգնման աշխատանքները:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման: Քաղաքացիներն ահազանգել էին, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում, որից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը եկել էին ցուցարարներին տեսնելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում