Արդյո՞ք ԱԺ-ի կողմից չընտրված թեկնածու Վահե Գրիգորյանին Նախագահի կողմից վերստին առաջադրելը կլինի իրավաչափ

Արդյո՞ք ԱԺ-ի կողմից չընտրված թեկնածու Վահե Գրիգորյանին Նախագահի կողմից վերստին առաջադրելը կլինի իրավաչափ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, FacebookՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք ուշադրությամբ հետևում ենք ՀՀ նախագահի 31.01.2019թ. ՆԿ-5-Ա կարգադրության հիման վրա իրականացվող գործընթացին։ Կրկնեմ, որ հարցի մեծ հանրային կարևորությունը պայմանավորված է Նախագահի կողմից առաջադրվող թեկնածուի՝ անխոցելի լեգիտիմություն ապահովելու հրամայականով։

Այս կապակցությամբ հանրային քննարկման առարկա են հետևյալ հարցերը.

1. Արդյոք երեք հավակնորդներից մեկին՝ 2018թ. հոկտեմբերին Նախագահի կողմից առաջադրված և 6-րդ գումարման Ազգային Ժողովի կողմից չընտրված թեկնածու Վահե Գրիգորյանին Նախագահի կողմից վերստին առաջադրելը կլինի իրավաչափ՝ հաշվի առնելով ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ – սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածը 8-րդ մասի այն կարգավորումը, որ եթե ՍԴ դատավորը չի ընտրվում, ապա իրավասու մարմինն առաջադրում է ՆՈՐ թեկնածու։ Այս կապակցությամբ առկա է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի կարևոր որոշում, որը մեկնաբանությամբ ներկայացնում եմ։ Մեկնաբանությամբ ներկայացնում եմ նաև նույն հարցի կապակցությամբ Վահե Գրիգորյանի և մյուս հավակնորդ Գոռ Հովհաննիսյանի դիրքորոշումները։

2. Արդյոք առհասարակ Նախագահի կարգադրությամբ սահմանված ընթացակարգն իրավաչափ է՝ ֆորմալ և բովանդակային առումներով։ Մասնավորապես՝ արդյոք Նախագահն իրավասու էր նման ընթացակարգ սահմանել, արդյոք Աշխատանքային խմբի կազմը և ձևավորման սկզբունքը ողջամիտ են, արդյոք Աշխատանքային խմբի գործունեության արդյունքները ողջամտորեն ստուգելի են, արդյոք աշխատանքային խմբին տրվել է հայտարարված նպատակին համարժեք գործիքակազմ, արդյոք պահանվել է Աշխատանքային խմբի գործունեության թափանցիկության չափանիշը։

Խնդրո առարկա գործընթացի կապակցությամբ նախապատրաստում ենք զեկույց, ուստի եթե նշված հարցերի շուրջ լինի մասնագիտական կարծիքներ և եզրակացություն ներկայացնելու ցանկություն, ուրախ կլինենք քննարկել դրանք և ներառել զեկույցում։



Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում