Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Aysor.am: Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Արցախի ԱԳ նախարարի՝ սկզբունքների հնացած լինելու մասին հայտարարությունը չի՞ խոսում Հայաստանի և Արցախի դիրքորոշումների տարբերության մասին։

«Փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է նաև իրականությունը, որովհետև սա իսկապես պրակտիկ հարց է այն առումով, որ ՀՀ իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, երբևէ չենք հրաժարվել։ Այո, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է», – ասաց բարձրաստիճան պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում