Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Aysor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Այսպիսով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Նշենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։

«Ըստ էության, քրեական գործի 300.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են մինչև հիմա առկա 4 հատ այլ դատական ակտերով, որոնց հիմքով էլ հաստատել է հիմնավոր կասկածը, դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն՝ միակ հիմքը, ըստ էության այն է, որ հիմա նյութերի ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը», -ներկայացրեց Արամ Օրբելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում